10.10.2025
ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ կայացել է գաղափարական դաստիարակության թեմայով քննարկում
prev Նախորդ նորություն

Տեր Արամ և Տեր Տարոն քահանաները չեն ներկայացել Մայր Աթոռի նիստին

Մայր Աթոռում հոկտեմբերի 10-ին նախատեսված էր հանդիպում Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, բայց նրանք չեն ներկայացել նիստին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։


Մայր Աթոռում Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել էր իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։


«Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։ Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։


Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ վաղ առավոտից մինչև 16։00-ն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում ոչ մի հոգեւորական չի ներկայացել ծառայության։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամը փորձել է խոչընդոտել Հովհաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ Զեյնալյանի ծառայությանը։ Տեսնելով, որ իրավիճակը կարող է սրվել, Տեր Մանուկը հեռացել է եկեղեցուց, և այլեւս չի վերադարձել ծառայության վայր։


Սեպտեմբերի 16-ին Տեր Արամ քահանան Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, թե 2021թ–ին ընդդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքներին մասնակցել է ստիպողաբար, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրել էր իրեն հալածելու մեջ։


Դրանից հետո Արագածոտնի թեմը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ «Հ1-ի հարցազրույցի նպատակն էր օգտագործել հոգևորականին իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար: Իր առջև դրված պահանջը Արամ քահանան «հնազանդությամբ» կատարել է»:


 

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ