13.10.2025
Գյուղատնտեսությունը մեր պարենային անվտանգության գլխավոր երաշխավորն է. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու ԵՄ-ն Բրյուսելում քննարկել են առանց վիզային ռեժիմի խնդիրներն ու հեռանկարները

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Հայաստանի քաղաքացիների համար շենգենյան վիզաների ստացման գործնական դժվարությունները և առանց մուտքի արտոնագրի ռեժիմի անցնելու ռազմավարական նպատակը դարձել են Բրյուսելում կայացած քննարկումների գլխավոր թեման։ ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի ութերորդ նիստում հայկական պատվիրակությունը բարձրացրել է մի շարք հրատապ խնդիրներ, որոնց բախվում են քաղաքացիները՝ միևնույն ժամանակ վերահաստատելով Եվրամիության հետ վիզաների լիակատար վերացման համար անհրաժեշտ բարեփոխումներին իր հանձնառությունը։


Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմը բարձրաձայնել է գործող համաձայնագրի կիրարկման ընթացքում ծագող կոնկրետ խնդիրները։ Հատուկ շեշտադրում է արվել հյուպատոսություններում հերթագրվելու համար ամսաթվերի սահմանափակ հասանելիության, տրամադրվող վիզաների կարճ վավերականության ժամկետների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում կանոնների, պահանջվող փաստաթղթերի ցանկի և վճարների միասնական կիրառման անհրաժեշտության վրա։ Կողմերը դիտարկել են բարձրացված հարցերի լուծման հնարավոր ուղիները։


Գոյություն ունեցող դժվարություններին զուգահեռ՝ նշվել է նաև համագործակցության դրական կողմը, մասնավորապես՝ հետընդունման (ռեադմիսիայի) հարցում Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը։ Երկխոսության առանցքային թեմաներից է եղել նաև վիզաների ազատականացման գործընթացը։ Հայկական պատվիրակությունն ընդգծել է, որ երկիրը հաստատակամ է իրականացնելու գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումները՝ իր քաղաքացիների համար ԵՄ երկրներ առանց վիզայի այցելելու վերջնական նպատակին հասնելու համար։

Գագիկ Ծառուկյանն աջակցում է «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Փաշինյանն է մերժել Ղարաբաղի հարցով «միակ հնարավոր» պլանը