9.10.2025
Լուսանկարը՝ parliament.am
prev Նախորդ նորություն

Հայաստանը ստացել է խաղաղ ու կայուն տարածաշրջան կառուցելու իրական հնարավորություն. ԱԳՆ

Լուսանկարը` armradio.am
Լուսանկարը` armradio.am

Հայաստանը ստացել է խաղաղ ու կայուն տարածաշրջան կառուցելու իրական հնարավորություն և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու և վավերացնելու խաղաղության պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ընդգծելով, որ գործընթացը դրական դինամիկա ունի։


Լրագրողների հետ ճեպազրույցում հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներին, նշել է, որ Հայաստանի համար բացվել է պատմական հնարավորություն՝ հասնելու կայունության։ «Այդ գործընթացը սկսվել է», – հավելել է նա։


Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ տարածաշրջանի բոլոր հաղորդակցուղիներն ապաշրջափակելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում ամերիկացի գործընկերների հետ, և քննարկումները շարունակվում են։ Նրա խոսքով՝ հստակ հանգրվանների դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։


Փոխնախարարը հույս և վստահություն է հայտնել, որ գործընթացը դրական հունով կշարունակվի՝ դրական գնահատելով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո ձևավորված ընդհանուր դինամիկան։ Անդրադառնալով պայմանավորվածությունների պահպանման երաշխիքներին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է. «Չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում են այն մասին, որ մտնում ենք կայուն և խաղաղ ժամանակաշրջան»։


 

Լուսանկարը` Իզվեստիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը