26.11.2024
Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում ներկայացրել է Սիրիայում ՀՀ առաքելության իրականացման նպատակը
prev Նախորդ նորություն

Երևանը ցանկանում է ստանալ 12 միավոր Су-30СМ կործանիչ․ Տոնոյան

Հայաստանը նախատեսում է 2019 թվականի վերջին և 2020 թվականի սկզբին ստանալ 4 միավոր ռուսական Су-30СМ կործանիչ: Ընդհանուր առմամբ Երևանը կցանկանար ստանալ 12 նման կործանիչ:


Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մասով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ պատրաստ կլինեն այդ օդանավերը: Առաջին խմբաքանակը մենք պլանավորում ենք ստանալ այս տարվա վերջին, կամ ամենաուշը՝ հաջորդ տարվա սկզբին»,-ասել է Տոնոյանը:


Այն, որ Հայաստանը ստանալու է 4 միավոր ռուսական Су-30СМ կործանիչ, հայտնի էր դարձել ավելի վաղ: