Սիրիահայ ուսանողների 2015-2016 թվականների ուսումնական տարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար կառավարությունը պետբյուջեից հատկացրել է 24 միլիոն 656 հազար դրամ: «Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Ուսման վարձավճարի փոխհատուցումը սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկն է», - ասված է կառավարության հաղորդագրությունում։ Հարցը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը հաստատվեց առանց առարկության: Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի առաջ Սիրայում սկիզբ առած պատերզամական գործողությունների պատճառով, Հայաստան են ներգաղթել ավելի քան 16 հազար սիրիահայ: Պետությունը, միջազագային և հասարակական կազմակերպությունները փորձում են օգնել նրանց՝ սոցիալական խնդիրները մեղմելու համար: