3.04.2026
ԵԿՄ-ն պետության և բանակի կարևորագույն գործընկեր
prev Նախորդ նորություն

Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք. Փաշինյանը վրդովվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունից հանում են խոսակցություններն այն մասին, որ այս կամ այն ներկրողը պետք է արտոնություններ ունենա կամ սպասում է դրանք:  


«Չկա տենց բան, բա հեղափոխությունը ինչի՞ եղավ»,- հայտարարեց Փաշինյանը:


Նրա խոսքով, «այն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա, այն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուզում են արտոնյալ լինել ուրիշ մարդիկ».


«Ֆուռը բերում կանգնացնում են 50 կգ-ով ուզում են ապրանքը բերեն երկիր, ոչ և ոչ, չի լինելու նման բան, չեն լինելու նման անսկզբունք կոմպրոմիսներ: Եթե փորձելու են կառավարությանը սպառնալ, թե ցույց են անելու, չի լինելու այդպես: Ցույց արեք, երբ տեսնենք՝ քանակ կա, մենք կհասկանանք, կասենք ցտեսություն ու կգնանք ամեն մեկս մեր գործին: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա որոշում կայացնել.  չի լինելու նման բան: Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք: Վերջ, չկա ու չի լինելու ուրիշ տարբերակ», - նյարդայնացած հայտարարեց նա Ազգային Ժողովում:


Բացի այս, վարչապետն անդրադարձավ նաև փողոցային առևտրին ու դրա շուրջ բողոքներին.

«Թույլ չենք տալու, որ Երևանի կենտրոնը դառնա Ստամբուլի բազառ»,- շեշտեց նա:


 

ԱՄՆ-ն չի պաշտպանում ՀՀ և ՌԴ միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության նպատակով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար