7.04.2025
Հայաստանը պլաններ չունի Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվելու. վարչապետ
prev Նախորդ նորություն

«Սասնա ծռեր» կուսակցությունը դատապարտում է Դավիթ Տոնոյանին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան: Նախարարի՝ առանց շարժառիթների կատարած այս հայտարարությունը ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական առումներով հատում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար անվտանգության բոլոր սահմանները: Այս մասին ասված է «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հայտարարության մեջ:


Հայտարարությունում նաեւ ասվում է.


«Հումանիտար անվանված ծրագրի շրջանակներում Սիրիա ուղարկված զորախումբը, փաստորեն, նախարարի պնդմամբ ցանկացած պահի կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ՝ վտանգելով հայ ժողովրդի անվտանգությունը եւ կենսական շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:


Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո Սիրիայի նման վտանգավոր պատերազմական թատերաբեմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններն անընդունելի են:


Կոչ ենք անում ՀՀ եւ արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսեւորել միասնական կեցվածք եւ կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները»:


Հիշեցնենք, փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):


 

Գազի գինը 2019 թվականին չի բարձրանա. Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը