24.11.2024
«Սասնա ծռեր» կուսակցությունը դատապարտում է Դավիթ Տոնոյանին
prev Նախորդ նորություն

Գազի գինը 2019 թվականին չի բարձրանա. Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ գազի գինը ՀՀ-ում սպառողների համար 2019 թվականին չի բարձրանա: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում կառավարության ծրագրի շուրջ հարց ու պատասխանի ժամանակ:


Կառավարության ղեկավարը նշեց, որ նախկինում հստակ այդ մասին հայտարարել է և բացատրեց մեխանիզմը.


«Պետությունը գազ չի գնում, այն գնում է «Գազպրոմ Արմենիան»: Թե այն որքանով է գնում գազը՝ այլ խնդիր է: Պետությունը գործ ունի սպառողների հետ և մենք ասել ենք, որ գազի գինը այս տարի չի բարձրանա»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ընթացող բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը:


«Ես բազմիցս ասել եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա հարցի քննարկման, նաև ԵԱՏՄ շրջանակում այդ թեմայի քննարկման անհրաժեշտութզուն կա: Կառավարությունը պետք է այդ քննարկումներն անի և Հայաստանի շահերը պաշտպանենք: Մենք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և այդ համակարգի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Եվ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք»,- հավելեց վարչապետը: