2.07.2025
Հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող. պարզվում են հանգամանքները
prev Նախորդ նորություն

Նախարարը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է Սիրիայում ՀՀ առաքելության նպատակները

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:


Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։


Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Մամուլ. Պաշտոնանկ լինելու հերթը Դավիթ Անանյանինն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով