25.11.2024
Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կենտրոնական բանկը հերքում է փոխարժեքը ռեպրեսիվ մեթոդներով պահելու մասին լուրերը

Մամուլն այսօր գրել էր, թե ՀՀ Կենտրոնական բանկը փոխարժեքը «պահում» է ռեպրեսիվ մեթոդներով։ ԿԲ-ից, սակայն, հերքում են այս լուրը:


Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը արձագանքել է այդ հրապարակմանը.


«Լրատվամիջոցի՝ ԿԲ-ին «մոտ կանգնած աղբյուրներին» և լրատվամիջոցի աշխատակիցներին ի գիտութուն հայտնում եմ, որ ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիաների մասին տեղեկատվությանը կարող են ծանոթանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից, և մոտ «կանգնած աղբյուրներին» վստահելու փոխարեն կարող են չզլանալ և ուսումնասիրել կայքում առկա տեղեկատվությունը ինտերվենցիաների մասին։

Երկրորդ հրապարակումը վերաբերում էր ՀՀ ԿԲ կողմից թողարկված և 2018 թվականից դրամաշրջանառության մեջ մտած երրորդ սերնդի թղթադրամներին։ Զավեշտալին վերլուծությունն էր առ այն, որ իր պատմության ընթացքում թողարկվել են մի քանի սերնդի թղթադրամներ, ինչը «վկայում» է տնտեսական անկայունության մասին։  

Եվս մեկ անգամ հորդորում և խնդրում ենք լրատվամիջոցներին․ ՀՀ ֆինանսական կայունությանը առնչվող չճշտված, ենթադրությունների և սեփական վերլուծությունների հիման վրա հրապարակումներ կատարելուց առաջ կամ դիմել ԿԲ պարզաբանումների համար, կամ գոնե վերլուծել, թե ինչ ուղերձ և սպասումներ է տալու իրենց հրապարակումը հանրությանը»,- գրել է նա Facebook-ի իր էջում։