ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ստանիսլավ Զասի հայտարարություններին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն:
Հիշեցնենք, նախօրեին Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ։ Նման որոշումները կոնսենսուսով են ընդունվում:
Նա նաև նշել էր, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն դեռ Երևանից պատասխան չի ստացել։