5.04.2026
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքները եռապատկվել են․ նախարար
prev Նախորդ նորություն

Սիրիա հայ զինվորականների գործուղումը Երևանի ժեստը Մոսկվային

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):


Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:


Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաեւ ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:


Հայկական ռազմական ներկայությունը Սիրիայում շատ կարևոր հանգամանք է` տեղի հայ համայնքին աջակցելու, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:


Տարիներ շարունակ ՌԴ-ն միայնակ է աջակցում Սիրիային ու նրա ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում: Այժմ հայ զինվորականները նախկինում հայաշատ քաղաք Հալեպում իրականացնելու են կարևոր գործառույթներ, դրանով իսկ իրենց ներդրումն ունենալով բարեկամ Սիրիայի վերականգնմանն ու հալեպահայության համար ստեղծելով անվտանգության պայմաններ վերադառնալու համար:


ՀՀ-ի նոր իշխանությունների կողմից Սիրիա հայ զինվորականներին գործուղելը նաև որոշակի քաղաքական ժեստ է. հայ-ռուսական ռազմական կապերին ոչինչ չի սպառնում, ինչի ապացույցն է նաև ՌԴ-ից նորագույն Սու կործանիչների գնումը Երևանի կողմից:


ՌԴ-ի կողմից Երևանի այս ժեստը շատ դրական է ընկալվելու, քանի որ ՀՀ-ն, հանդիսանալով ՀԱՊԿ-ի անդամ ու ՌԴ-ի ռազմավարական դաշնակից, նաև Մոսկվային իր աջակցությունն է հայտնում ծանր պահին` Սիրիայում պատերազմը դեռ չի ավարտվել և այժմ այդ երկրի կարևորագույն հատվածի` Հալեպի վերականգնման աշխատանքներին մասնակցելը շատ սիմվոլիկ ժեստ է:


Կարևոր հանգամանք է, որ հայ զինվորականները չեն մասնակցում ռազմական գործողություններին, դրանով գրեթե բացառելով մարդկային կորուստներն ու ՀՀ-ն չի կագնում հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին` պահպանելով որոշակի չեզոքություն: Դրանով ՀՀ-ն արաբական աշխարհում զերծ է մնում որոշակի ճնշումներից  հակաասադական արաբական կոալիցիայի կողմից:


 


 

Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար