5.04.2026
Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքները եռապատկվել են․ նախարար

Աշխատանքներ են տարվում հյուսիս-հարավ ավտոմայրուղու առաջին և երկրորդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում ավարտելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:


«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում աշխատանքները, մեր գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են: Ի սկզբանե աշխատանքները շատ դանդաղ էին ընթացել, և պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:


Դիտարկմանը, թե ի՞նչ կոնկրետ խնդիրների պատճառով են տրանշ 2-ում աշխատանքները դանդաղել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ խոստացել էր բացահայտումներ անել և անդրադառնալ խնդիրներին, Արշակյանն ասաց. «Տրանշ 1-ում ու նաև 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Քանի որ հարցը քննչական կոմիտեի իրավասության տակ է գտնվում, գերադասելի չէ մեկնաբանել»:

Սիրիա հայ զինվորականների գործուղումը Երևանի ժեստը Մոսկվային
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար