5.04.2025
Հայ մասնագետների խումբը ժամանել է Սիրիա. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Մենք ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում ընդունեց կառավարության 2019 թվականի ծրագիրը: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին` նախորդ նիստին, ՀՀ վարչապետի առաջարկով ծրագիրը քվեարկության չներկայացվեց՝ խմբագրական բնույթի լրացումներ կատարելու համար: Ծրագիրը կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը:


Ծրագիրը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ասաց, որ մաքսիմալ մշակել են առաջարկները. «Ստացանք շատ լավ ծրագիր»,- նշեց փոխվարչապետը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ընթացքում եղել են որոշակի քննարկումներ: «Դա մեզ օգնեց արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին:


Մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակություն ունի հետեւյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը ու մենք ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»,- ասաց վարչապետը, հավելելով, որ շուտով կներկայացնեն կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը:


 


 

Հայաստան թմրանյութ տեղափոխելու համար ձերբակալվել է Իրանի քաղաքացի
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ