5.09.2025
ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչերը քաղաքական լոկ հայտարարություններ են. Շարմազանով
21.07.2017
ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչերը քաղաքական լոկ հայտարարություններ են. Շարմազանով

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը զուտ քաղաքական որոշում չի եղել, այլ քաղաքական որոշում՝ ամրագրված հստակ տնտեսական հաշվարկներով։ Այս մասին ՀՀԿ ԳՄ-ից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  «Եթե կան քաղաքական ուժեր, ովքեր ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր են անում, ավելի լավ կլինի ոչ թե զգացմունքային հարթության վրա խոսեն, այլ կոնկրետ այլընտրանք առաջարկեն և փաստեր։ Մենք, երբ որ որոշում ենք կայացրել անդամակցել ԵԱՏՄ-ին, մենք հստակ հաշվարկներ ենք կատարել՝ թե ինչ կշահի մեր գյուղացին, ինչ կշահի մեր ներդրողը, ինչ կշահի տուրիզմը, տնտեսությունը», - ասել է նա: Շարմազանովը հիշեցրել է, որ այդ անդամակությամբ Հայաստանը միացել է 170 միլիոնանոց շուկային, 23 տոկոսով ավելացրել  արտահանումը, որի առյուծի բաժինն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, մինչև 30 տոկոս ավելացրել զբոսաշրջիկների թիվը։ «Մենք չպետք է կատարենք քաղաքական լոկ հայտարարություններ՝ առանց լուրջ հիմնավորումների», - հավելել է նա: Նշենք, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր խորհրդարանական ընդդիմադիր Ելք խմբակցությունը հնչեցրեց անցած շաբաթ, երբ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հարցադրմանն ի պատասխան, թե օրենքի ընդունումից հետո ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացի վարորդները բավականին բարդ իրավիճակում են հայտնվել, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր խնդիրը լուծելու համարա Հայաստանում ռուսերենին պետական կարգավիճակ տալ.: VERELQ-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր՝ «Մեր երկրում միակ պաշտոնական լեզուն հայերենն է և դա սահմանադրական նորմ է»: