Սորոսի հիմնադրամն ԱՄՆ-ի soft power-ը Հայաստանում
Ամերիկացի միլիարդատեր, մեկենաս Ջորջ Սորոսը թվիթերյան գրառմամբ ընդգծել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Ուժեղ աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսական է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար», - գրել է Սորոսը:
Հետխորհրդային տարածքում մի շարք գունավոր հեղափոխությունների` Վրաստանում, Ուկրաինայում գլխավոր ֆինանսիստ և ԱՄՆ-ի շահերն առաջ տանող Սորոսն ողջունում է ՀՀ-ում տեղի ունեցած այսպես կոչված թավշյա հեղափոխությունը: Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ-ում գործող բազմաթիվ ՀԿ-ներ ու կազմակերպություններ, ԶԼՄ-ներ մեծ ներդրում են ունեցել թավշյա հեղափոխության իրականացման գործում, իսկ այդ հիմնադրամի հետ սերտորեն կապված մարդիկ այժմ գտնվում են ՀՀ-ի իշխանության բոլոր օղակներում:
ԱՄՆ-ն ՀՀ-ում և հետխորհրդային այլ տարածաշրջաններում ռուսական ազդեցության տարածքը սահմանափակելու, ՌԴ-ին նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս մղելու համար օգտագործում է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի գումարները` Սորոսի հիմնադրամը ամերիկյան հետախուզական, աշխարհաքաղաքական շահերն իրականացնելու «գործիք» է կամ soft power: Սորոսի կողմից ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների ողջունումը հստակ ազդակ է ՌԴ-ին, որը պետք է գիտակցի ՀՀ-ում ռուսամետ էլիտա ձևավորելու, սեփական ազդեցության լծակներն ու smart power-ի գործիքակազմ ձևավորելու անհրաժեշտությունը: Մոսկվան պետք է ավելի ակտիվ ու գործնական համագործակցություն հաստատի ռուսամետ շրջանակների հետ ՀՀ-ում` ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, քաղաքական գործիչներ, opinion makers-ներ և այլն, ՌԴ-ի նկատմամբ դրական իմիջը պահպանելու համար: ՌԴ-ի իմիջի վարկաբեկման, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում, Մոսկվան պետք է արձագանքի այժմ, քանի որ հետո արդեն ուշ է լինելու:
ԱՄՆ-ն `սորոսյան և այլն նմանատիպ կազմակերպությունների (USAID, Peace Corps և այլն) միջոցով, հետխորհրդային տարածքում իրականացնում է արևմտամետ էլիտայի ձևավորման գործընթաց, որը հենվում է Արևմուտքում ուսում ստացած երիտասարդ շրջանակների վրա, որոնք ներգրավված են լինում արևմտյան, եվրոպական ՀԿ-ներում:
Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ն հեղաշրջումների` գունավոր հեղափոխությունների իրականացման համար հենվում է փափուկ ուժի վրա, ակտիվ համագործակցելով քաղաքացիական հասարակության հետ, հետագայում նրանց բերում է իշխանության: Սորոսյան և այլ նմանատիպ հիմնադրամներում աշխատողները հետագայում դառնում են տվյալ պետությունների իշխող էլիտա և decision makers, այսինքն ՌԴ-ի ազդեցության գոտին սահմանափակելու համար ԱՄՆ-ն արդեն չի օգտագործում ռազմական ներուժ ու գործիքակազմ, այլ ֆինանսական հոսքեր` hard power-ին փոխարինելու է եկել smart և soft power հասկացությունները: