25.11.2024
Արցախյան բանակացություններում ՀՀ վարչապետը «խիզախ քայլ» է ձեռնարկել․ Մերկել
prev Նախորդ նորություն

Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել իր պաշտոնից։


Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին հրամանագիրը այսօր ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


Հիշեցնենք, որ Լևոն Մարտիրոսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։ Նա մասնագիտությամբ իրավաբան է։ Մասնագիտական գործունեություն է ծավալել 2003–2007թթ.–ներին։ Ապա` զբաղեցրել է ՀՀ վարչապետի, հետո ՀՀ նախագահի օգնականի պաշտոնները։ Լևոն Մարտիրոսյանը հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է։