Ֆիննախը լավատես է. 3,2%-ի փոխարեն տարեվերջին կունենանք 4,3% տնտեսական իրական աճ
2017 թվականի պետական բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճից բարձր ցուցանիշ է լինելու, շուրջ 4.3 տոկոս: Նման լավատեսական հայտարարություն է այսօր արել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ամփոփելով մեկ տարին:
Նախարարի խոսքով, անգամ գյուղատնտեսական ոլորտում առկա բացասական ֆոնը չի ազդի այդ դրական սպասումների վրա: Ըստ այդմ էլ, ասաց նա, առկա գործիքակազմը թույլ է տալիս ասելու, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը 5,5% աճ է գրանցել: Սա նշանակում է, որ որևիցե ճյուղային մասով անակնկալ չունենք՝ բացառությամբ գյուղատնտեսության ոլորտի, որտեղ 25% անկում է նկատվել: Նման տոկոսային անկման գործոնը բացատրվում է բազային էֆեկտով՝ անցած տարվա տնտեսական ակտիվություն գործոնով»,- ասաց Վարդան Արամյանը: