25.11.2024
Ֆիննախը լավատես է. 3,2%-ի փոխարեն տարեվերջին կունենանք 4,3% տնտեսական իրական աճ
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքական սահմանը խախտած իրանցին փորձել է խափանել ազդանշանային համակարգը

Հայ-թուրքական սահմանը խախտած իրանցին ազդանշանային համակարգը փորձել է խափանել հատուկ սարքավորման միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ բաժանմունքի մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ ազդանշանային համակարգը խափանելու համար ձերբակալվածը փորձել է հատուկ սարքավորում օգտագործել: Ձերբակալման պահին սահմանախախտը դիմադրություն ցույց չի տվել: Անձնական խուզարկության արդյունքում սահմանախախտի մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել:


Սահմանախախտի խոսքով` ինքը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է` ծնված 1985թ.: Այս պահին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցառումներ է իրականացնում սահմանախախտի ինքնությունը պարզելու համար: Անցած շաբաթվա ընթացքում սա հայ-թուրքական սահմանը խախտելու երկրորդ դեպքն է:


Ավելի վաղ գրել էինք նաև, որ Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: