25.11.2024
Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին նվիրել է հայատյացության մասին գիրք
prev Նախորդ նորություն

Ասիական զարգացման բանկը հնարավոր է մասնակցի «Շնող ՀԷԿ»-ի կառուցմանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են «Շնող ՀԷԿ»-ի կառուցման, բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացվող ներդրումային ծրագրերին։ Շեյն Ռոզենթալը նախարարին տեղեկացրել է, որ օրերս Հայաստանի ներդրողների ակումբի հետ քննարկել է «Շնող ՀԷԿ»-ի ծրագիրը և դրա իրականացմանը ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունը։

Խոսելով Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու կառավարության վերջերս ընդունած որոշման մասին` Աշոտ Մանուկյանը ներկայացրել է դրա նպատակներն ու նշանակությունը։ Կարևորվել է ինչպես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման, այնպես էլ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 6 ենթակայանների արդականացման և տեխնիկական վերազինման խնդիրը՝ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման համատեքստում։

Հանդիպմանը քննարկվել են նաև ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման ընդլայնման SCADA համակարգի ներդրման ծրագրի ընթացքը և առաջիկա անելիքները: