25.11.2024
Ավելի քան 4000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ու ՀՀ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը ռուսաց լեզվի ուսուցման մասով. ՌԴ ԿԳՆ

Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ռուսաց լեզվի ուսուցման մասով: Այս մասին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլյևան:


Նա նշել է, որ երկու երկրները մտադիր են խորացնել կապերը ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ոլորտում.


«Դրա համար կան բոլոր հիմքերը»,- շեշտել է ռուս նախարարը:


ՏԱՍՍ հաղորդմամբ, նա տեղեկացրել է նաև, որ հանդիպմանը  քննարկվել է ռուսաց լեզվի ուսուցիչների դասավանդման մեթոդիկային նվիրված հարցեր:


Վասիլյևան նաև նշել է, որ Հայաստանում մի քանի տասնյակ հազար մարդ ակտիվ օգտվում է «Կրթությունը ռուսաց լեզվով» պորտալից (օտարերկրացիների համար կրթական պլատֆորմ ռուսաց լեզվի խորացման համաւր):