19.04.2025
ՌԴ-ն ու ՀՀ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը ռուսաց լեզվի ուսուցման մասով. ՌԴ ԿԳՆ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի բուհերում հայ ուսանողների թիվը պետք է ավելանա. ռուս նախարար

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլյևան հայտարարել է ռուսաստանյան բուհերում հայ ուսանողների թվի ավելացման անհրաժեշտության մասին: Խոսքը, մասնավորապես, IT-с մասնագիտությունների մասին է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:  


«Հայաստանին շատ է հետաքրքրում ինժեներային կադրերի պատրաստումը՝ երիտասարդների, որոնք կաշխատեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության այս ոլորտը: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի հաջորդ տարի ընդլայնենք ռուսաստանյան բուհեր այդ մասնագիտություններով Հայաստանից ընդունվող ուսանողների թվաքանակը»,- ասել է Վասիլյևան երևանյան ասուլիսի ժամանակ:


Նրա խոսքով, ռուսաստանյան բուհերում սովորում է ավելի քան 3.5 հազար հայ ուսանող, ինչը լուրջ թիվ է և պետք է ավելանա: 

ՀՀ նախարարը՝ ռուսական ԶԼՄ-ին. Ռուսաց լեզուն ՀՀ-ում օտար լեզվի կարգավիճակ ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար