13.04.2025
Օպերայի տարածքում սրճարանները կապամոնտաժվեն, որոշումը վերջնական է. քաղաքապետ
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում ստեղծվեց Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը

Ազգային ժողովն այսուհետ կունենա 11 մշտական հանձնաժողով: Դրանք ստեղծելու մասին որոշման նախագիծը քիչ առաջ քվեարկության մի քանի փորձից հետո ընդունվեց:


Համաձայն նախագծի, ստեղծվեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Իսկ ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կանվանափոխվի այսուհետ կլինի ԱԺ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով:

Նշենք, որ մշտական հանձնաժողովի նախագահ կընտրվի խորհրդարանական ընդդիմությունից: Հայտնի է, որ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվելու ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, իսկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:


Բացի այս,


Նարեկ Զեյնալյանն (Իմ քայլը խմբակցություն)՝ առաջադրվել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: 


Ռուբեն Ռուբինյանը(Իմ քայլը խմբակցություն)՝ առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: 


Մխիթար Հայրապետյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: 


Արման Եղոյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով:


Վլադիմիր Վարդանյանը  (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով:


Վարազդատ Կարապետյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով:


Անդրանիկ Քոչարյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով:


Բաբկեն Թունյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով;


Մանե Թանդիլյան («Լուսավոր Հայաստան» խմբակցություն)` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով: