14.06.2025
ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են. գլխավոր դատախազություն
prev Նախորդ նորություն

Օպերայի տարածքում սրճարանները կապամոնտաժվեն, որոշումը վերջնական է. քաղաքապետ

Օպերայի տարածքում սրճարանները կապամոնտաժվեն, որոշումը վերջնական է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:


«Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանների որոշ մասի ապամոնտաժման վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել: Բոլոր տնտեսավարողներն ունեն պայմանագիր  քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի հիման վրա: Մեր գործողություններն էլ միայն ու միայն այս պայմանագրի շրջանակում են»,- ասաց Մարությանը:


Հարցին, թե երբ է սկսվելու ապամոնտաժման գործընթացը, քաղաքապետը նշեց, որ սահմանված ժամկետն արդեն իսկ լրացել է, սակայն դեռ որոշ հարցեր կան՝ կադաստրի և այլ կառույցների հետ կապված, այդ իսկ պատճառով այս պահին ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել: 


«Որոշումը վերջնական է: Բոլոր գործարարներն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլորի խնդիրներին ծանոթանալ: Ես պարտավոր եմ ծանոթ լինել միայն այն պայմանագրին, որում նկարագրվում են մեր հարաբերությունները»,-հավելեց Հայկ Մարությանը:


Հիշեցնենք, օրերս Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

ԱԺ-ում ստեղծվեց Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը