23.12.2024
Կոռուպցիան Հայաստանում և ԱՄՆ-ի արձագանքը. «Ստացվում է աբսուրդի թատրոն»
19.09.2015
Կոռուպցիան Հայաստանում և ԱՄՆ-ի արձագանքը. «Ստացվում է աբսուրդի թատրոն»

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին շնորհավորել է Հայաստանին և հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին: Իր ուղերձում Քերրին նշում է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները և որ դրանք ամուր են, ինչպես երբևէ: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի կարծիքով, Հայաստանի և ԱՄՆ-ի սերտ համագործակցության ապացույցն են «ամերիկյան աննախադեպ ներդրումները» հայկական տնտեսության մեջ: Երևանի հասցեին այդ ռևերանսը բավականին տարօրինակ է թվում, եթե հաշվի առնենք մեկ հանգամանք: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հարցազրույց է տվել Ազատությանը, որտեղ բավականին կոշտ գնահատականներ է հնչեցրել Հայաաստանում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին: «Ամերիկյան ներդրումները ներգրավվելու համար ներդրողները պետք է իմանան, որ մտնում են մի միջավայր, որտեղ բոլորին հավասար են վերաբերվոմ, որտեղ չկա անբարեխիղճ մրցակցություն, պետական ծառայությունները հավասար կերպով հասանելի են բոլորի համար», - նշել է դեսպանը: Ըստ Միզլի, եթե ՀՀ կառավարությանը կից ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այդ խնդիրները, դա կհարվածի երկրում ներդրումների հնարավորությանը: Առաջին հայացքից որոշակի կոնտրաստ է առաջանում Ջոն Քերրի և նրա ենթակա Ռիչարդ Միլզի հայտարարությունների միջև Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով, «մենք գործ ունենք ամերիկյան երկակի չափանիշների քաղաքականության, բլիթի և մտրակի քաղաքականութան հետ»: «Մի կողմից դեսպանի բավականին օբյեկտիվ հարցազրույցը, Հայաստանում իրավիճակի հստակ գնահատական, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի շնորհավարոկան ստանդարտ տեքստը, որը որոշակի առումով հերքում է դիվանագիտական առաքելության ղեկավարի հայտարարությունը», - նշել է Մանուկյանը VERELQ-ի թղթակցի հետ զրույցում: Երկակի չափանիշ է, ըստ նրա այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը իր դեսպանի շուրթերով խոսում է կոռուպցիայի մասին, իսկ մյուս կողմից 750.000 դոլար է տրամարդում ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարելու համար: «Իմանալով, որ կոռուպցիան գոյություն ունի առաջին հերթի վերևներում, ամերիկացինեն այդ վերևներին գումարներ են տրամադրում: Ստացվում է աբսուրդի թատրոն»,-նշել է Մանուկյանը: Մինչ այդ, դեսպանի հարցազրույցը քննադատության է ենթարկել իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ փաստացի մեղադրելով դիվանագետին ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ: Նրա խոսքով, ավելի լավ կլիներ, որ ԱՄՆ-ի դեսպանը զբաղվեր իր անմիջական պարտականություններով՝ դիվանագիտական աշխանքով, այլ ոչ թե ներդրումային նախագծերով: Ընդդիմադիր գործիչը դրա հետ համաձայն չէ, կարծելով, որ ՀՀ ներքին գործերին ոչ մի միջամտության մասին խոսք չկա: «Խոսքը գնում է իրավիճակի օբյեկտիվ գնահատականի մասին մեր ռազմավարական գործընկերոջ կողմից, ոչ մի վատ բան դրանում չկա: Այլ բան է, որ հենց ամերիկացիները մինչև վերջ հետևողական չեն իրենց գործողություններում և հայտարարություններում: Նույն ռուսաստանցի քաղաքական գործիչները և փորձագետները խոսում են ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների վտանգների մասին, որոնք նախաձեռնել են իշխանությունները, սակայն մենք չենք կարող ասել, որ ՌԴ-ը միջամտում է մեր երկրի ներքին գործերին: Հանդիսանալով մեր դաշնակիցները՝ նրանց բավականին սթափ են գնահատում իրավիճակը», - կարծում է Մանուկյանը: