25.11.2024
Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար
prev Նախորդ նորություն

Drone war. Ադրբեջանը Ղարաբաղի դեմ հաջորդ պատերազմում շեշտը դնելու է անօդաչուների վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Թյուրքան ավանում գտնվող նավերի վերականգնման կենտրոնում առաջին անգամ ցուցադրել են իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության SkyStriker ԱԹՍ-ները:


SkyStriker ԱԹՍ-ն կարող է տեղափոխել 35 կգ քաշ, առավելագույն թռիչքային ժամանակը կազմում է 2 ժամ: ԱԹՍ-ն կարող է խոցել թիրախները տարբեր անկյունների տակ`վայրէջքն իրականացվում է պարաշյուտի օգնությամբ:


Հիշեցնենք, որ Ղարաբաղում 2016թ.-ին ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։


Ադրբեջանը քառօրյայից դասեր քաղելով հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը` Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե’ մարդկային (օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից), թե’ նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։


Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրության, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։


Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե′ կործանիչ ավիացիան, թե′ բացառել մարդկային գործոնը. կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստին, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե′ ռազմական, թե′ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։


Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։


Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։