Հայաստանում H1N1 հիվանդությունով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել
Հայաստանում H1N1-ով (Խոզի գրիպ) սուր շնչառական հիվանդությունով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով, մահացածը կին է, որը զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ:
Այս համատեքստում նա նադրադարձել է նաեւ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ նշելով, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:
Նշնենք, որ H1N1-ով (Խոզի գրիպ) սուր շնչառական հիվանդությունը բավականին տարածված է այս պահին Վրաստանում: Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնել են, որ H1N1 վիրուսից (խոզի գրիպ) լաբորատոր հաստատված է մահվան տասը դեպք: Սակայն, ինչպես հայտնում է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, մահացածների թիվը հունվարի 8-ի 21:00-ի դրությամբ 13 է:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը նաեւ հետաձգել է ուսումնական գործընթացի մեկնարկը: Նախարարությունից հայտնում են, որ 2018-2019 թթ. ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 18-ը: