Նորընտիր Ազգային ժողովը մեկնարկում է իր աշխատանքները
Այսօր` հունվարի 14-ին, կկայանա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
Նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։
Ազգային ժողովը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։
Հիշեցնենք, նոր խորհրդարանը ձևավորվել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով: Վեցերորդ գումարման Ազգային ժողովը 1.5 տարվա կյանք ունեցավ և ի տարբերություն նախորդի, որը 105 պատգամավոր ուներ, նոր խորհրդարանը 132 պատգամավոր ունի: Խմբակցությունները երեքն են` «Իմ քայլը», որն ունի 88 պատգամավոր, ԲՀԿ-ն, որն ունի 26 պատգամավոր և «Լուսավոր Հայաստան»` 18 պատգամավոր: