2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելի քան 1,5 մլն այցելություն է կատարվել Հայաստան: Ինը ամիսների կտրվածքով, օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թվաքանակով Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 349.800 ռուսաստանցի կամ՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 23%-ը: Ռուսներից հետո ամենից շատ Հայաստան են այցելել իրանցիները՝ 137.938 այցելություն, իսկ երրորդ հորիզոնականում են հայտնվել վրացիները: Առաջին հնգյակը եզրափակում են ամերիկացիներն (76.522) ու ֆրանսիացիները (15.628): Այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան են այցելել նաև հեռավոր երկրներից՝ Ֆիլիպիններից, Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից: