Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» մոտ 1000 գրոհային է մնացել: Այդ մասին հունիսի 1-ին հայտարարել է ճեպազրույցում միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը:«Ըստ մեր գնահատականների, այս պահի դրությամբ Մոսուլում մնացել է ԻՊ մոտ 1000 գրոհային»,- ասել է Դիլոնը լրագրողներին, հայտնում է ՌՒԱ Նովոսիտն:Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ:Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը: