30.04.2025
«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ կանգնած է....». Հովիկ Աբրահամյանը պատասխանեց Փաշինյանին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է հանդիսանում. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է հանդիսանում: Այս առումով նա ընդգծեցլ է Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանակում:


Իր հերթին ԺՀՄԻԳ տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել ձևավորված սերտ փոխգործակցության ավանդույթը:


ԺՀՄԻԳ տնօրենը կարևորել է Հայաստանի ներդրումը այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային ջանքերում, այս առումով բարձր գնահատելով Հայաստանի կողմից ԵԱՀԿ ավստրիական նախագահության ու ԺՀՄԻԳ-ի համատեղ կազմակերպած «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի հյուրընկալումը: Ինգիբյորգ Գիսլադոտիրը կարևորեց նաև խորհրդաժողովին նախորդող երկու օրերի ընթացքում Երևանում նույն հարցերին նվիրված՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ ԺՀՄԻԳ սեմինարի անցկացումը:


Երկուստեք նշվել է, որ Ինգիբյորգ Գիսլադոտիրի առաջին այցը Հայաստան ԺՀՄԻԳ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո լավ հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցության հարցերի շուրջ:


Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԺՀՄԻԳ գործունեության, ԵԱՀԿ մասնակից երկրների միջև համագործակցության հարցերին։

Մամուլ. ՌԴ-ի եւ ԵԱՏՄ-ի համար Հայաստան-ԵՄ համաձայանգիրը մարտահրավեր չէ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով