1.05.2025
Սաբոտաժ Հայաստանի պաշտպանունակության դեմ․ զինվորական գործերը Եվրադատարանում. forrights
prev Նախորդ նորություն

«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ կանգնած է....». Հովիկ Աբրահամյանը պատասխանեց Փաշինյանին

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր առաջարկ է հնչեցրել Հովիկ Աբրահամյանի զբաղվածության մասով.


«Մենք առաջին երկիրն ենք, որ կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ։ Մենք կարող էինք Մոնումենտի դղյակները տուրիզմի զարգացման կոնցեպտի մեջ մտցնել և Հովիկ Աբրահամյանին գիդ նշանակել այնտեղ»,- ասել է Փաշինյանը:


Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Facebook-յան էջում հայտնվեց խորհրդավոր մի գրառում՝ Պարույր Սևակի հետևյալ խոսքերը.


«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…»:


Ըստ որոշ գնահատականների, Աբրահամյանը Սեւակի տողերով պատասխանում է Փաշինյանին:


Փաշինյանի խոսքով, երբ ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, Հաղթանակի զբոսայգու հարեւանությամբ գտնվող տարածքներն իսկապես կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ։ Նա այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասել էր՝ արձագանքելով ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ քիչ առաջ հնչեցրած տեսակետին, թե Հաղթանակի զբոսայգուց բացի այլ տարածքներում ավելի շքեղ դղյակներ կան:


«Բացառված է, որ այնտեղ լինի որեւէ հողակտոր, որեւէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա»,-հավելել էր նա՝ կատակով նկատելով, որ դրանք կարելի է տուրիզմի կոնցեպտի մեջ մտցնել, որը մեծ օգուտ կտա զարգացմանը:

ՀՀ-ում շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է հանդիսանում. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով