Երևան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը, ով առաջիկա երկու օրերի ընթացքում կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ Երևանյան գրասենյակից: Երևանյան հանդիպումներից հետո Վիգենինը կայցելի նաև տարածաշրջանի մյուս երկրները: Մասնավորապես, մայիսի 24-ին պաշտոնյան կմեկնի Վրաստան, այնուհետ՝ Ադրբեջան: