26.11.2024
Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի համար
prev Նախորդ նորություն

Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է հատկացրել Քութայիսում համալսարանի կառուցմանը

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է փոխանցել Քութայիսում համալսարանի կառուցման համար:

Շինարարությունն արդեն ընթացքում է, համալսարանը կառուցվում է Իմերեթիի շրջանում 140 հա վրա և հավակնում է դառնալ առաջին մասշտաբային կրթական կենտրոնը տարածաշրջանում: Այն հագեցած է լինելու արդիական լաբորատորիաներով և ենթակառուցվածքներով: Համալսարանում 60.000 ուսանող կուսանի, հայտնում է Sputnik Գրուզիան:

Համալսարանի հիմնական ուղղվածությունը կլինեն տեխնոլոգիական և տեխնիկական գիտությունները: Առաջին ուսանողներին համալսարանը կընդունի արդեն 2019-ին: Վրաց գործընկերներին կօգնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի մասնագետները: