25.11.2024
Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է հատկացրել Քութայիսում համալսարանի կառուցմանը
prev Նախորդ նորություն

Մարգվելաշվիլին չի բացառում, որ նորից կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառում նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու հնարավորությունը:

«Ոչ, բնականաբար, չեմ բացառում»,- ասել է նա ի պատասխան TV Pirveli-ի եթերում հնչած համապատասխան հարցին:

Հարցին՝ արդյոք կողմնորոշվել է իր ապագա ծրագրերի հարցում՝ Մարգվելաշվիլին ասել է, որ մտածում է այդ մասին:

«Չեմ կողմնորոշվել: Քո դիրքորոշումը, որը կզբաղեցնես քաղաքականության մեջ, պետք է պահանջարկ ունենա և ադեկվատ լինի մթնոլորտի համար: Այն, ինչ անում ես որպես նախագահ, պետք է տեսնի դրա արժեքավորությունը, կարևորությունը և պետք է տեսնի այն կոնտեքստում, որում զարգանում է երկիրը: Ուստի իմ առջև շատ հարցեր կան, և ես այդ մասին մտածում եմ, բնականաբար, սակայն ճիշտն ասած, այստեղ խոսքը միայն այն մասին չէ, թե ինչ պաշտոն կզբաղեցնես: Ես երբեք ցանկություն և ձգտում չեմ ունեցել որևէ պաշտոն զբաղեցնելու»,- ասել է Մարգվելաշվիլին: