Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան ու Թուրքմենստանն իրականացրել են մի շարք հետաքրքիր նախագծեր։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է Sputnik Азербайджан–ը։Նրա խոսքով, Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ քաղաքական ու տնտեսական հարցեր։ Մամեդյարովը նշել է, որ քննարկվել է նաև ТANAP և Հարավային գազային միջանցքի նախագծերի իրականացումը։ Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կարևորել է Բաքու–Թբիլիսի–Կարս նախագիծը։Եռակողմ հանդիպման ավարտին ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։