22.11.2024
Հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կազատվի շահագործման ոչ ենթակա սպառազինության և ռազմատեխնիկայից ՆԱՏՕ-ի շնորհիվ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա իր նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հիշեցրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հուլիսի 17-ին՝ Լյուքսեմբուրգում եւ Բրյուսելում: 


Համաձայնագրով սահմանվում է ՀՀ եւ ՆՍՊՕ-ի` ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցման իրավական շրջանակը: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվեն «ՀՀ եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:


Համաձայնագրի շրջանակներում նախատեսվող առաջին ծրագիրը ՆԱՏՕ-ի «Վստահության» հիմնադրամի շրջանակներում դոնոր երկրի՝ Գերմանիայի ֆինանսավորմամբ, եւ «Աջակցության» կազմակերպության համակարգմամբ ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաեւ ականների վերաբերյալ իրազեկման, եւ կրթական ծրագրի շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ ծրագիրն է: Մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծել է նախագծի կարեւորություն եւ նշել, որ Հայաստանի շահերից է բխում ազատվել շահագործման ոչ ենթակա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցներից: Համաձայնագիրն ստացել է դրական եզրակացություն: