Եվրասիական զարգացման բանկը 2017թ-ին ՀՀ տնտեսական աճի համար պահպանել է 5,2%-ի կանխատեսում
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճի համար պահպանել է 5,2%-ի կանխատեսում: Այս մասին գրում է panarmenian.net-ը:
Բանկի՝ նոյեմբերին հրապարակած եռամսյակային մակրոտնտեսական զեկույցի համաձայն, ընթացիկ տարում Հայաստանը ԵԱՏՄ տարածքում երկրորդ տեղն է զբաղեցնում տնտեսական աճի չափով՝ Տաջիկստանից հետո:
Ըստ ԵԶԲ կանխատեսումների՝ 2017-ին այս երկրում կգրանցվի 7,2% տնտեսական աճ: Բելառուսում կանխատեսվում է 1,8%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղըզստանում՝ 4%, իսկ Ռուսաստանում՝ 1,7% տնտեսական աճ:
Հայաստանում 2018-ին տնտեսական աճը կկազմի 2,7%: 2019-ին կգրանցվի ավելի բարձր՝ 4,1% տնտեսական աճ, իսկ 2020-ին 4%: Տարեսկբին ԵԶԲ Հայաստանի տնտեսական աճի 2,9% էր կանխատեսում, իսկ 2018-ին համար՝ 3,9%:
2016-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ն զիջեց իր առաջատար դիրքն առաջին կիսամյակի արդյունքներով ՀՆԱ աճի տեմպերի ցուցանիշով ԵՏՄ երկրների թվում: Պատճառը ՀՆԱ 2,6 տոկոս անկումն է եղել 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդհանուր առմամբ, 2016-ի արդյունքներով` ԵԶԲ անդամ երկրներում տնտեսական անկումը 2015-ի համեմատ 3,1%-ից դանդաղել է մինչև 0,5%: