ՎՈՒԱՄ (Վրաստան – Ուկրաինա – Ադրբեջան – Մոլդովա) երկրները պատրաստվում են ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ АПА-Экономикс–ի փոխանցմամբ, այդ մասին ՎՈՒԱՄ–ի գագաթնաժողովին Կիևում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Գրոյսմանը հույս է հայտնել, որ ազատ առևտրի գոտին կսկսի գործել արդեն 2017թ.–ին։