23.11.2024
Rasmussen Reports. Ամերիկացիների 57%-ը սատարում է ներգաղթի սահմանափակմանը
prev Նախորդ նորություն

La Stampa. Քիսինջերը վերադառնում է հանուն Կրեմլի հետ երկխոսության

Ամերիկացի դիվանագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը «նրանցից է, ով օգնում է Դոնալդ Թրամփին Կրեմլի հետ երկխոսություն հարթել, սակայն Թրամփի ամենամերձավոր աշխատակիցների շրջանում ուժեղ թերահավատություն կա Մոսկվայի իրական մտադրությունների կապակցությամբ»,- գրում է La Stampa–ն։

«ԱՄՆ նախկին պետքարտուղարն ու նոր նախագահը հին ընկերներ են։ Քիսինջերը, որը Նիքսոնի օրոք Չինաստանի հետ կապերի հարթման գործում մեծ ավանդ է ունեցել, երջանիկ կլիներ պատմության մեջ մտնել որպես մի մարդ, ով կանխել է նաև նոր սառը պատերազմը» ։

Հոդվածագրի խոսքով Քիսինջերի ծրագիրը հետեւյալն է ՝ Թրամփը ճանաչում է «Ղրիմի հանդեպ ռուսական ինքնիշխանոթյունը՝ գլոբալ կայունությանը նպաստող համընդգրկուն համաձայնագրի դիմաց»։ Այդ դեպքում «կարմիր գիծը», որը չպետք է հատվի Մոսկվայի կողմից, ամրագրվում է Բալթյան երկրների ու Լեհաստանի սահմանների երկայնքով։

«Մոսկվան Սիրիայում ուզում է պահպանել իր ծովային կայանները, նաեւ Բաշար Ասադին, սակայն նա ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի զոհաբերել բռնապետին հանուն ավելի գլոբալ համաձայնագրի», գրում է հոդվածագիրը։

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համարվում է Քիսինջերի մտերիմներից ու ըստ հոդվածագրի, կարող էր օգնել նրան այդ ծրագրում, սակայն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը դեռ թերահատավորեն է տրամադրված։ Ֆլինը վստահ չէ, որ Վաշինգթոնը կկարողանա վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները ու չեղարկել հակառուսաստանյան պատժամիջոցները, բայց Թրամփն ու Քիսինջերը , համենայն դեպս ուզում են տեսնել թե ինչ խաղաքարտեր կան Պուտինի ձեռքին։