23.11.2024
La Stampa. Քիսինջերը վերադառնում է հանուն Կրեմլի հետ երկխոսության
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Կիևը դիսկոմֆորտի մեջ է`Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև հնարավոր «մեծ գործարքից»

Ուկրաինական իշխանությունները փորձել են սադրել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններին կտրուկ պատասխանի։ Դա հակտապես ակտոալ էր Պորոշենկոյի`Բեռլին կատարած այցի նախօրիեն, որտեղ Ուկրաինայի նախագահը փորձում էր միջազգային տրիբուն ստանալ չճանաչված հանրապետությունների «ագրեսիայի» մասին։ Այդ մասին «АиФ»–ին հայտարարել է Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնակովը։

Նա նշել է, որ Կիևը դիսկոմֆորտի մեջ է`Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև հնարավոր «մեծ գործարքի» լուրերից։ Ամերիկացիները իրոք մեսիջ են ուղարկել, որ Ուկրաինան չի լինելու նրանց արտաքին քաղաքակա գերակայություններում, իսկ եվրոպացիները հայտնվելու են թակարդի մեջ։ Ըստ նրա, այդ ամենը շատ է անհանգստացնում Պորոշենկոյին, ով կորցնում է իր շահերը լոբբինդ անելու հնարավորությունից։

Քաղաքագետը նշել է, որ Պորոշենկոն ունի բոլոր հնարավորությունները քննարկել Դոնբասի հարցերը Գերագույն Ռադայում, բայց ոչինչ չի անում պատգամավորների հետ համաձայնության գալու նպատակով այդ հարցում։

Նա Մերկելին և Օլանդին հայտարարում է, որ չի կարողանում ճնշում գործադրել խորհրդարանի վրա։ Փորձագետը հավելել է, որ Պորոշենկոն մանիպուլյացիաների է դիմում ու խուսանավում է։