23.11.2024
Փորձագետ. Կիևը դիսկոմֆորտի մեջ է`Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև հնարավոր «մեծ գործարքից»
prev Նախորդ նորություն

Պուտինը նշել է Դոնբասում իրավիճակի սրման 3 պատճառ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Դոնբասում իրավիճակի սրման երեք պատճառ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա պարզաբանել է, որ Կիեւը փողի կարիք ունի ու փորձում է ԵՄ-ին ներկայանալ զոհի դերում։

«Առաջին պատճառն այն է, որ Ուկրաինայի ղեկավարությանն այսօր փող է պետք։ Իսկ փողն ավելի հեշտ է կորզել, երբ ներկայանում ես ագրեսիայի զոհի դերում»,- հայտնել է Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո։

Նաեւ Պուտինի խոսքով ուշադրությունը շեղելով Դոնբասի վրա՝Ուկրաինայի իշխանությունները փորձում են պայքարել ընդդիմության հետ։

Երրորդ պատճառը, ըստ Պուտինի, այն է, որ Ուկրաինան ԱՄՆ-ում կոնկրետ թեկնածուի էր պաշտպանում ու հիմա Դոնբասում իրավիճակի սրման ճանապարհով փորձում է հարաբերություններ հարթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ։