27.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ
prev Նախորդ նորություն

Արամայիս Գրիգորյանը` Արարատի մարզպետ

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ: Համապատասխան նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:

Նշենք, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 31-ին: Նրա հրաժարականը կապում են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ` նախկին մարզպետը Աբրահամյանի մտերիմներից է համարվում:

Ի դեպ, նախկինում Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը: