Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել է, որ ավարտել են «Թուֆան» զրահամեքենան արտադրության դնելու աշխատանքները: Զրահամեքենան սերիական արտադրության նախատեսվում է դնել «մոտ ապագայում»:Նա նշել է, որ Ադրբեջանն իր ռազմական արտադրանքն արտահանում է ավելի քան տաս երկիր։Ըստ նրա, Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունն այս տարվա առաջին կիսամյակում ավելացրել է ռազմական արտադրությունը 33,8%–ով։