Արևելագետ. Պալմիրայի ազատագրումը կարևոր փուլ է Սիրիայի ազատագրման ճանապարհին

Պալմիրայի ազատագրումը կարևոր փուլ է ահաբեկիչներից Սիրիայ տարածքի ազատագրման առումով։ Այդ մասին հայտարարել է արևելագետ Բորիս Դոլգովը։ Նրա խոսքով, Պալմիրայի ազատագրումը սիրիական բանակի առաջխաղացման առումով կարևոր քայլ է, որը հաջորդեց Հալեպի ազատագրմանը, փոխանցում է РИА Новости–ն։

Ըստ նրա, սիրիական իշխանությունն ու բանակը շատ ճիշտ են վարվում։ Արևելագետը հավելել է, որ ընթանում են միջսիրիական բանակցությունները, սակայն կառավարական բանակն ազատագրում է երկրի տարածքը ԻՊ–ից ու Նուսրայից։

Սիրիական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ վերահսկողության տակ են վերցրել Պալմիրան։ Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է ТАСС–ը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...