23.11.2024
Արևելագետ. Պալմիրայի ազատագրումը կարևոր փուլ է Սիրիայի ազատագրման ճանապարհին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը կրճատում է օտարերկրյա օգնությունը և կտրուկ մեծացնում ռազմական ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն կրճատել այլ պետություններին տրվող ԱՄՆ օգնության ծավալնները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրեն Միք Մալվանին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Fox News հեռուստաալիքին:

Կրճատվող ֆինանսական միջոցները կուղղվեն ԱՄՆ ներքին կարիքների եւ ռազմական ծախսերի բավարարմանը, որոնք կավելանան 54 մլրդ դոլարով: «Այս քայլի իմաստը պարզ է՝ քիչ փող ենք ծախսում արտասահմանում, իսկ շատ փող ենք ծախսում երկրի ներսում», - ասել է Մալվանինը՝ հավելելով, որ խոսքը կրճատումների լուրջ ծավալների մասին է:

Պետդեպի և Միջազգային զարգացման գործակալության (USAID) բյուջեները կարող են կրճատել 37%-ով: Երկու բյուջեները կազմում են 50 մլրդ դոլար: Ավելի վաղ ԱՄՆ լրատվամիջոցները հայտնել էին, թե ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համաձայն է կրճատել իր գերատեսչության բյուջեն 37%-ով:

Թրամփի վարչակազմը մինչև մարտի 16-ը Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի դաշնային բյուջեի նախնական նախագիծը 2018 ֆինանսական տարվա համար: Նշվում է, որ նախատեսվում է 54 մլրդ դոլարով մեծացնել ռազմական բյուջեն:

Հիշեցնենք, որ 2017 թ-ի ԱՄՆ բյուջերով Սպիտակ տունը նախատեսում է շուրջ 22 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: Իսկ Լեռնային Ղարաբաղին տարեկան 1.5 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում USAID-ն (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն): ԱՄՆ-ի 2017 թվականի բյուջեով, նախատեսվում է մոտ 11 միլիոն դոլար տրամադրել Ադրբեջանին։