1.08.2025
ԱՄՆ-ը կրճատում է օտարերկրյա օգնությունը և կտրուկ մեծացնում ռազմական ծախսերը
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Նեթանյահուն կհանդիպեն Մոսկվայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Օրակարգում Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի քննարկումն է և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը: Այս մասին հաղորդում է Կրեմլի լրատվականը:  


Նշվում է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն կդարձվի երկկողմ հարաբերությունների օրակարգին, մասնավորապես տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը:  


Նեթանյահուն նշել է, որ պատրաստվում է Մոսկվայում բարձրաձայնել Սիրիայում Իրանի ներկայության բացառման հարցը:  

Ալեքսանդր Ռար. Պուտինի ու Թրամփի հանդիպումն առանցքային է լինելու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան