24.11.2024
Պուտինն ու Նեթանյահուն կհանդիպեն Մոսկվայում
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Ռար. Պուտինի ու Թրամփի հանդիպումն առանցքային է լինելու

Դոնալդ Թրամփին ավելի քիչ է հետաքրքրում Եվրոպայում տեղի ունեցող բանավեճերը, քան Մերձավոր Արևելքը։ Դա համաշխարհային քաղաքականության համար առանցքային տարածք է։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Ռարը։


Նրա խոսքով`  Առկա է ընդհանուր թշնամի`ԻՊ–ն, ինչի դեմ պետք է պայքարել։ Թրամփը գնալու է այդ ուղությամբ։ Պուտինի ու Թրամփի հանդիպման նախաշեմին դա ամենակարևորն է։ 


Նա նշել է, որ ամռանը Համբուրգում կայանալու է Պուտինի ու Թրամփի հանդիպումը։ Դա լինելու է առանցքային պահ`երկու առաջնորդները հանդիպելու են առանց խորհրականների`միայն թարգմանիչների ներկայությամբ ու քննարկելու են աշխարհի ներկայի ու ապագայի հարցեր, փոխանցում է politobzor.net–ը։


Ըստ նրա, կան քաղաքական ուժեր, էլիտաներ, որոնք փորձելու են խոչընդոտել ՌԴ–ի ու ԱՄՆ–ի մերձեցմանը։