10.09.2025
Ի՞նչ է լինելու ԳԱԱ-ին կից 32+9 ինստիտուտների և դրանց աշխատակիցների հետ
prev Նախորդ նորություն

Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահը Ծառուկյանի հետ այցելել է «Օլիմպավան»

Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ռոյ Բեյքերի հետ այցելեցինք «Օլիմպավան»՝ ներկայացնելու մեր մարզիկների համար ստեղծված ժամանակակից պայմանները։ Այս մասին գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

"Հյուրն իր բարձր գնահատականը տվեց տեսածին՝ առանձնահատուկ ընդգծելով նման սպորտային միջավայրի կարևորությունը՝ թե՛ մարզումների, և թե՛ երիտասարդների դաստիարակության համար։

Օրվա գլխավոր իրադարձությունը Դավթաշենում Քիքբոքսինգի նորաբաց մարզադահլիճի բացումն էր։ Մարզահամալիրը հիմնովին վերանորոգվել է մեր ընտանիքի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ որպես ներդրում Հայաստանի սպորտային ապագայի մեջ։

Մենք համոզված ենք, որ հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքը անխուսափելիորեն բերում է շոշափելի արդյունքների։

Մեր հերոս հայորդիների աջակցությանն ուղղված ծրագրերը շարունակական են լինելու և անժամկետ",- գրել է նա։


Մանրամասները՝ տեսանյութում


 


 

Դասագրքեր չկան, բայց Դուք ասում եք՝ ամեն ինչ նորմալ է. Թովմասյանը՝ Անդրեասյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան