10.09.2025
Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահը Ծառուկյանի հետ այցելել է «Օլիմպավան»
prev Նախորդ նորություն

Դասագրքեր չկան, բայց Դուք ասում եք՝ ամեն ինչ նորմալ է. Թովմասյանը՝ Անդրեասյանին

Ազգային ժողովի դահլիճում լարված մթնոլորտ ստեղծվեց անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև։


Պատգամավորը քննադատեց իշխանություններին, որ հերթական անգամ ուսումնական տարին սկսվել է առանց անհրաժեշտ դասագրքերի։


«Չորրորդ տարին է, ինչ երեխաները դասագրքերի փոխարեն ստիպված են որոնել նյութեր համացանցում։ Այդ միջավայրը լի է ոչ միայն անպետք, այլև վտանգավոր բովանդակությամբ։ Սա ո՞ր կրթական քաղաքականության արդյունքն է»,-հարցրեց Թովմասյանը։


Նախարարը բարձր տոնով արձագանքեց՝ պնդելով, թե դպրոցները սկսել են ուսումնական գործընթացը ըստ պլանի և դասագրքերի հարցում խնդիր չկա։ Նրա խոսքով՝ ժամանակակից կրթությունը չի կարող սահմանափակվել միայն մեկ գրքով, և համացանցի ներգրավումը ոչ թե բացթողում է, այլ հնարավորություն բազմակողմանի կրթություն ապահովելու։


Թովմասյանը հակադարձեց, որ ներկայացնում է փաստեր։ Նա թվարկեց տասը դասագիրք, որոնք ըստ նույն նախարարության փոխնախարարի՝ այս տարի չեն տպագրվել։


«Խնդրում եմ պատասխանել ըստ էության․ ինչու դասագրքերը ժամանակին չեն տպագրվել և ինչու է ուսումնական տարին սկսվել դրանց բացակայությամբ։ Մի՛ ասեք, թե ես խեղաթյուրում եմ իրավիճակը»,– ասաց պատգամավորը։


Անդրեասյանը շարունակեց պնդել, որ դասագրքերը հասանելի են՝ նախորդ տարիներին օգտագործված օրինակներով։


Սակայն Թովմասյանը ամբիոնից մեջբերեց հենց նախարարության փոխնախարարի ասուլիսից, որտեղ խոստովանվել էր, որ մի շարք դասարաններ հարկադրված են հին դասագրքերով սովորել։


«Օրինակ՝ 11-րդ դասարանի «Բնագիտության» և 10-11-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկաների դասագրքերն ընդհանրապես չկան։ Արդյո՞ք կարելի է խորհրդարանում նման փաստերը մերժել»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ, չնայած ունեցած հարգանքին նախարարի նկատմամբ, նման վերաբերմունքը անընդունելի է։


«Ձեր տեղակալի ասուլիսից եմ մեջբերում։ Դուք իրարից անտեղյա՞կ եք»,-եզրափակեց Թագուհի Թովմասյանը։


 


 

Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհը երկու կողմերից ժամանակավորապես սահմանափակված է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան